Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պոտենցիայի խնդրով դիմում են ոչ միայն տարեցները, այլև երիտասարդները (տեսանյութ)

Պոտենցիայի խնդրով դիմում են ոչ միայն տարեցները, այլև երիտասարդները (տեսանյութ)
10.05.2013 | 18:36

«Հայաստանում սեքսապաթոլոգներին դիմողների քանակն ավելացել է: Արդեն էլ չեն թողնում դանակը ոսկորին հասնի, բժշկի են դիմում»,-այսօր իր հրավիրած ասուլիսում, որը նվիրված էր սեքսապաթոլոգների օրվան, ասաց սեքսապաթոլոգ Վրեժ ՇԱՀՐԱՄՅԱՆԸ:

Թե ինչ խնդիրներով են դիմում մեր համաքաղաքացիները սեքսապաթոլոգին, վերջինս սկսեց տղամարդկանցից. «Տղամարդկանց մոտ առկա է երեք խնդիր: Այդ երեք խնդիրներից առաջինը պոտենցիան է, որը մեր հասարակության մեջ անվանվում է իմպոտենցիա: Դա սեռական անկարողություն է: Ցավոք սրտի այս խնդրով սկսել են դիմել ոչ միայն տարեցները, այլև երիտասարդները: Երկրորդը`սեռական ակտի տևողության խնդիրն է (ակտը կարճ է տևում), երրորդը` սեռական ցանկության բացակայությունն է»,-մանրամասնեց բժիշկը:

Ինչ վերաբերում է կանանց, ապա, նրանց մեծամասնության մոտ, որպես սեռական խնդիր, առկա է օրգազմի բացակայությունը, ինչպես նաև սեռական ցանկության պակասը: «Մեզ դիմող կանանց 55 տոկոսն ունի օրգազմի բացակայության խնդիր: Սրա պատճառներից մեկը սխալ պատկերացումն է սեքսուալ կյանքի մասին: Շատերը մեծանում են չափազանց հակասեքսուալ մթնոլորտում»,- ասաց Վ. Շահրամյանը, ընդգծելով, որ կնոջ հանդեպ ամուսնու վերաբերմունքից շատ բան է կախված:

Գոյություն ունի սեռական մեկ այլ խնդիր`վագինիզմ: Վագինիզմը, բժշկի մեկնաբանմամբ, սեռական բնույթի խանգարում է, որի դեպքում կնոջ մոտ սեռական մերձեցման պահին առաջանում է վախ` սեռական հարաբերությունից, ինչն էլ անհնարին է դարձնում սեռական ակտի իրագործումը: «Մենք ունեցել ենք զույգ, ովքեր տարիներ շարունակ ապրել են կուսական սեռական կյանք»,-ասաց բանախոսը:

Առողջ սեոական կյանք վարելու և առողջությանը չվնասելու համար, սեքսապաթոլոգը կանանց և տղամարդկանց խորհուրդ տվեց նվազեցնել ծխախոտի օգտագործումը: Ինչպես նաև` չունենալ անպաշտպան սեռական հարաբերություններ, քանի որ շատ են նաև սեռավարակները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տեսանյութ

Սեքսապաթոլոգի փոխարեն դիմում են վախ չափողի (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
Դիտվել է՝ 4127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ